Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ վիճակագրական կոմիտե

Նախագիծ «2027 թվականի վիճակագրական ծրագրի»

Վիճակագրական տեղեկություն օգտագործողներին

Վիճակագրական տեղեկություն օգտագործողների պահանջարկն ուսումնասիրելու նպատակով, կարծիքի է ներկայացվում «2027 թվականի վիճակագրական ծրագրի» նախագիծըորոշման նախագիծը և հիմնավորումը` խնդրանքով փաստաթղթի վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների պարագայում, դրանք մինչև 2026 թվականի օգոստոսի 3-ը ներկայացնել Արմստատին (Վիճակագրական կոմիտե), հետևյալ հասցեներով`

փոստային հասցեն`          ք. Երևան, 0010, Հանրապետության պողոտա,

                                      Կառավարության 3-րդ շենք

Էլեկտրոնային հասցեն` dissemination@armstat.am

Համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված դրույթի, վիճակագրական ծրագրերը մշակվում են պաշտոնական վիճակագրություն օգտագործողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:

Ըստ վերոնշյալ օրենքի, ՀՀ տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:

Վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պաշտոնական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար:

 

Շնորհակալություն համագործակցության համար