«Տվյալների հավաքագրումը վեբ-սքրափինգ մեթոդով» դասընթացն Արմստատում
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեում (Արմստատ) տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչության, ինչպես նաև գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի աշխատակիցների համար ՀՀ կենտրոնական բանկի մասնագետների կողմից անցկացվել է «Տվյալների հավաքագրումը վեբ-սքրապինգ մեթոդով» թեմայով մասնագիտական դասընթաց։
Դասընթացը նվիրված էր ծրագրավորման գործնական հմտությունների զարգացմանը և վեբ-սքրապինգ մեթոդով հավաքված տվյալների մշակման ու վերլուծության գործիքների ուսուցմանը։ Մասնակիցները ծանոթացել են Մեծ տվյալների (Big Data) աղբյուրներից վեբ-սքրապինգ մեթոդով գների վերաբերյալ տվյալների ավտոմատացված հավաքման և մշակման համար լայնորեն կիրառվող Python ծրագրավորման լեզվի հիմունքներին։
Դասընթացի իրականացումը կնպաստի մասնակիցների մասնագիտական և տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը, տվյալների հավաքման գործընթացների արդիականացմանը։