Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ վիճակագրական կոմիտե
Իրադարձություն

ՀՀ ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի այցն Արմստատ

2026թ. սեպտեմբերի 18-ին Արմստատում՝ թվայնացման և արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի հետ:  Հանդիպման ընթացքում Տիկին Ասլանյանը  ներկայացրել է հաշվողական ռեսուրսների հասանելիության ապահովման մեխանիզմները,  և քննարկվել է ԱԲ գործիքների կիրառման հնարավորություններն ու առկա կարիքների գնահատումն Արմստատում: