Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ վիճակագրական կոմիտե
Իրադարձություն

Արմստատի նախագահ Ստեփան Մնացականյանի հանդիպումը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի հետ

2026 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել հանդիպում Արմստատի թիմի (նախագահ պարոն Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ) և ԱՄՀ հայաստանյան առաքելության թիմի (պարոն Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորությամբ) հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կլիմայի մասին» օրենքի կիրարկումն ապահովող  ենթաօրենսդրական ակտերում կլիմայական տվյալների ներկայացման պարտադիր պահանջների, հաշվետվողականության պարտավորությունների և տվյալների փոխանակման մեխանիզմների ամրագրման հետ կապված հարցերը: