keyboard_arrow_left
Իրադարձություն
SDMX ստանդարտին նվիրված դասընթաց Արմստատի անձնակազմի համար
Վիճակագրական կոմիտեում մեկնարկել է վիճակագրական տվյալների փոխանակման SDMX (Statistical Data and Metadata eXchange) միջազգային ստանդարտին նվիրված ներքին ուսուցումների շարքը՝ տվյալներ արտադրող կառուցվածքային ստորաբաժանումների մասնագետների համար։
Առաջին դասընթացը կրում էր ներածական բնույթ և նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել SDMX ստանդարտի հիմնական սկզբունքներին, դրա կիրառման առանձնահատկություններին և նշանակությանը պաշտոնական վիճակագրությում։
Նախատեսվում է շարունակել ուսուցումների շարքը՝ ապահովելով մասնագետների պատրաստվածությունը SDMX ստանդարտի գործնական կիրառման համար, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ վիճակագրական տվյալների փոխանակման գործընթացում։