Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ վիճակագրական կոմիտե
Իրազեկում

Հայաստանում մեկնարկել է առաջին բազմացուցանիշ կլաստերային հետազոտությունը

Արմստատի նախագահ Ստեփան Մնացականյանը և Նախագահի տեղակալ Անահիտ Սաֆյանը 2026թ. հունիսի 24-26-ը Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնություն) մասնակցել են ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի 74-րդ լիագումար նիստին և 2026թ. հունիսի 25-ի Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի նիստին (Ս.Մնացականյանը Բյուրոյի Քինգմեյքերն է):

Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի լիագումար նիստին քննարկվել են հետևյալ թեմաները.

  • Վիճակագրական և աշխարհատարածական տեղեկատվության ինտեգրում,  
  • Միգրացիայի և մարդկային շարժունակության չափում,
  • Հասարակական և տեխնոլոգիական փոխակերպումների ազդեցությունը պաշտոնական վիճակագրության հիմունքների վրա,
  • Միջազգային վիճակագրական աշխատանքների համակարգումը ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանում,
  • Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի կողմից անցկացված խորը վերանայումների արդյունքները,
  • 2026 և 2027 թվականների խորը վերանայումները, 
  • Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի թեմատիկ քննարկումների կազմակերպման ուղեցույցներ, 
  • Պաշտոնական վիճակագրության մոդեռնիզացման բարձր մակարդակի խմբի աշխատանքը, 

Կոնֆերանսի շրջանակում պատրաստված զեկույցներ, ուղեցույցներ և առաջարկություններ` Արտագաղթի չափում, Արտագաղթի և շարժունակության նոր ձևեր,

  • Ազգային վիճակագրական գրասենյակների փոփոխվող դերը տվյալների էկոհամակարգերում, 
  • Շրջանաձև տնտեսության չափում, 
  • Վտանգավոր իրադարձությունների և աղետների չափում՝ հիմնական ցուցանիշների հավաքածուի իրականացման ուղեցույցներ,  
  • Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) արդիականացում, 
  • ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վիճակագրության ենթածրագրի աշխատանքային ծրագիր` Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի, դրա բյուրոյի և մասնագետների թիմերի աշխատանքի վերաբերյալ զեկույցներ, 
  • ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 2026 թվականի նստաշրջանից բխող հարցեր, 
  • ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վիճակագրության ենթածրագրի ծրագրային պլանավորման փաստաթղթեր, 
  • Հաշվետվության ընդունում։

Եվրոպական վիճակագիրների Կոնֆերանսին Հայաստանը ելույթով հանդես եկավ հետևյալ թեմաների շուրջ. Վիճակագրական և աշխարհատարածական տեղեկատվության ինտեգրում, Արտագաղթի չափում, Արտագաղթի և շարժունակության նոր ձևեր, Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) արդիականացում, Հասարակական և տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը պաշտոնական վիճակագրության հիմունքների վրա:

2026թ. հունիսի 25-ին կայացած Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի նիստին ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները.

  • ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր կոմիտեի կողմից բոլոր ենթածրագրերի, այդ թվում՝ վիճակագրության վերանայում և առաջնահերթությունների սահմանում,
  • 2027 թվականին Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի 75-ամյակի տոնակատարություն,
  • Լիագումար նիստի ընթացքում ի հայտ եկող ցանկացած նոր հարց: