Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ վիճակագրական կոմիտե
Իրազեկում

Մեկնարկում են Արմստատի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցությամբ առաջին անգամ իրականացվող «Հայաստանի բազմացուցանիշ կլաստերային հետազոտություն (ԲԿՀ)» ծրագրի քարտեզագրման և ցուցակագրման աշխատանքները

Արմստատի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցությամբ առաջին անգամ իրականացվող «Հայաստանի բազմացուցանիշ կլաստերային հետազոտություն (ԲԿՀ)» ծրագրի շրջանակում, 2026թ. նոյեմբերի 5-ից մինչև 2027թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, նախատեսվում են ԲԿՀ քարտեզագրման և ցուցակագրման աշխատանքների իրականացում՝ ԲԿՀ ընտրանքում պատահականության սկզբունքով ընտրված ՀՀ քաղաքներում ու գյուղերում, ինչպես նաև ք. Երևանի վարչական շրջաններում: Նշված աշխատանքների իրականացման 1-ին փուլի ընթացքում (2026թ. նոյեմբերի 5-7-ը) ԲԿՀ քարտեզագրում և ցուցակագրում իրականացնող աշխատակիցների խմբերը կփորձարկեն քարտեզագրման և ցուցակագրման գործիքները, իսկ 2-րդ փուլում (2026թ. նոյեմբերի 9-ից մինչև 2027թ. հունվարի 15-ը)՝ կայցելեն ԲԿՀ շրջանակում նախապես ընտրված գյուղեր և քաղաքներ՝ հստակեցնելու առկա բնակելի միավորների տեղաբաշխումը և դրանցում բնակվող տնային տնտեսությունների ցուցակները՝ ԲԿՀ իրականացման հետագա փուլերի նախապատրաստման նպատակով։

Նշված աշխատանքների պատշաճ և որակով իրականացման նպատակով Արմստատը դիմում է ՀՀ քաղաքներում ու գյուղերում բնակվող քաղաքացիներին՝ տնային տնտեսությունների ներկայացուցիչներին, ԲԿՀ քարտեզագրում և ցուցակագրում իրականացնող աշխատակիցների խմբերի հետ համագործակցելու և նրանց աջակցելու խնդրանքով:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԸՄԲՌՆՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԲԿՀ քարտեզագրում և ցուցակագրում իրականացնող աշխատակիցների համար նախատեսված տարբերանշանները հետևյալներն են.

MICS