COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում
«Շրջակա միջավայրի վիճակագրությունից դեպի կայուն զարգացում»
թեմայով ներկայացման համառոտ նկարագիրը
2026 թվականի հոկտեմբերի 27-ին COP17-ի շրջանակում՝ Հայաստանի տաղավարում, ներկայացվել է Արմստատի շրջակա միջավայրի վիճակագրության և շրջակա միջավայրի տնտեսական հաշիվների համակարգի (SEEA) աշխատանքներին նվիրված շնորհանդեսը։
Անդրադարձ է կատարվել ԿԶՆ ցուցանիշների ազգային հաշվետվողականության հարթակին․ 306 ցուցանիշից հաշվետվություն է ներկայացվում 261-ի վերաբերյալ (85%), այդ թվում՝ 35 գլոբալ և 7 ազգային բնապահպանական ցուցանիշ։ Ընդգծվել է ցուցանիշների պարբերական արդիականացման և առաջընթացի մշտադիտարկման նշանակությունը։
Ներկայացվել է SEEA-ի դերը՝ բնապահպանական և տնտեսական տվյալները մեկ միասնական շրջանակում համադրելու, բնական ռեսուրսների օգտագործումը, բնապահպանական ճնշումները և դրանց արձագանքմանն ուղղված ծախսերը գնահատելու գործում։
Նշվել է, որ Արմստատը Ջրի հաշիվները կազմում է 2015 թվականից, իսկ Օդի արտանետումների հաշիվների մշակման աշխատանքները շարունակվում են։ Ներկայացվել է նաև Շրջակա միջավայրի նպատակների դասակարգման (CEP) կիրառումը՝ բնապահպանական ծախսերի վիճակագրության արդիականացման և Շրջակա միջավայրի պահպանության ծախսերի հաշիվների (EPEA) զարգացման նպատակով։
Ընդգծվել է, որ տվյալների ինտեգրումը կարող է բարելավել շրջակա միջավայրի քաղաքականության գնահատումը, ծախսերի և ներդրումների վերլուծությունը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված որոշումների հիմնավորվածությունը՝ նպաստելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների մշտադիտարկմանը։
Որպես առաջնահերթություններ՝ նշվել են տվյալների որակի և մեթոդաբանությունների բարելավումը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը և միջազգային փորձագիտական շարունակական աջակցությունը։