ԱՊՀ IV միջազգային վիճակագրական ֆորումը Երևանում
2026 թվականի հոկտեմբերի 1-2-ն ԱՊՀ վիճակագրական կոմիտեն` Արմստատի հետ համագործակցությամբ, Երևանում (Best Western Plus Congress հյուրանոց) կանցկացնի «Նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ վիճակագրությունում» խորագրով ԱՊՀ IV Միջազգային Վիճակագրական Ֆորումը։
Ֆորումի նպատակն է ընդգրկել վիճակագրությունում նոր, տվյալների ոչ ավանդական աղբյուրների, մոդեռնիզացման գործիքների և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված ասպեկտների և հարցերի բազմազանությունը։ Ֆորումը կքննարկի այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ժամանակակից վիճակագրության մշակումը արտադրողների և օգտագործողների տեսանկյունից, տվյալների որակը, վարչական ռեգիստրների և մեծ տվյալների օգտագործումը պաշտոնական վիճակագրության համար, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման հեռանկարները պաշտոնական վիճակագրությունում։
Ֆորումը կմիավորի ազգային վիճակագրական գրասենյակների բարձրաստիճան ներկայացուցիչներին և միջազգային կազմակերպությունների ավագ աշխատակիցներին՝ իրենց լավագույն փորձը կիսելու, վերջին միտումներն ուսումնասիրելու և հիմնական մարտահրավերները քննարկելու համար։