CAPI քարտեզագրման և տնային տնտեսությունների ցուցակագրման փորձարկում» խորագրով դասընթացը
Հայաստանում նախատեսված առաջին բազմացուցանիշ կլաստերային հետազոտության (ԲԿՀ 2026) անցկացման շրջանակներում 2026 թվականի փետրվարի 24-28-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը, Արմստատի հետ համատեղ, անցկացրել է «CAPI քարտեզագրման և տնային տնտեսությունների ցուցակագրման փորձարկում» խորագրով դասընթացը։
Դասընթացը միտված էր ինչպես ԲԿՀ դաշտային աշխատանքների մասնակիցների կարողությունների զարգացմանը, այնպես էլ քարտեզագրման գործընթացի և տնային տնտեսությունների ցուցակագրման մեթոդաբանության, թվային քարտեզագրման և տվյալահավաքման (CAPI) գործիքների կիրառման գործնական փորձարկմանը:
Ըստ այդմ, դասընթացի ընթացքում մասնակիցների կողմից իրականացվել է դաշտային փորձնական աշխատանք՝ գնահատելու ԲԿՀ մեթոդաբանության և գործիքների կիրառման արդյունավետությունը՝ նախքան հետազոտության հիմնական փուլի անցկացումը։
Նշված փորձարկումն իրականացվել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Լեռնանիստ գյուղում և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում:
Դասընթացի ողջ ընթացքում մեթոդաբանական և գործնական օժանդակությունը ցուցաբերվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԲԿՀ գլոբալ թիմի կազմում ներառված՝ ԱՏՀ փորձագետ Նազիմ Գաշիի, ընտրանքի փորձագետ Սինան Թուրկյիլմազի, հարցումների իրականացման փորձագետ Աիդանա Յանգի և տվյալների մշակման փորձագետ Ալեքս Իզմուխամբետովի կողմից: