ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Եվրոպական վիճակագիրների 74-րդ կոնֆերանս
Արմստատի նախագահ Ստեփան Մնացականյանը և Նախագահի տեղակալ Անահիտ Սաֆյանը 2026թ. հունիսի 24-26-ը Ժնևում (Շվեյցարիայի Համադաշնություն) մասնակցել են ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի 74-րդ լիագումար նիստին և 2026թ. հունիսի 25-ի Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի նիստին (Ս.Մնացականյանը Բյուրոյի Քինգմեյքերն է):
Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի լիագումար նիստին քննարկվել են հետևյալ թեմաները.
- Վիճակագրական և աշխարհատարածական տեղեկատվության ինտեգրում,
- Միգրացիայի և մարդկային շարժունակության չափում,
- Հասարակական և տեխնոլոգիական փոխակերպումների ազդեցությունը պաշտոնական վիճակագրության հիմունքների վրա,
- Միջազգային վիճակագրական աշխատանքների համակարգումը ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի տարածաշրջանում,
- Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի կողմից անցկացված խորը վերանայումների արդյունքները,
- 2026 և 2027 թվականների խորը վերանայումները,
- Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի թեմատիկ քննարկումների կազմակերպման ուղեցույցներ,
- Պաշտոնական վիճակագրության մոդեռնիզացման բարձր մակարդակի խմբի աշխատանքը,
- Կոնֆերանսի շրջանակում պատրաստված զեկույցներ, ուղեցույցներ և առաջարկություններ` Արտագաղթի չափում, Արտագաղթի և շարժունակության նոր ձևեր,
- Ազգային վիճակագրական գրասենյակների փոփոխվող դերը տվյալների էկոհամակարգերում,
- Շրջանաձև տնտեսության չափում,
- Վտանգավոր իրադարձությունների և աղետների չափում՝ հիմնական ցուցանիշների հավաքածուի իրականացման ուղեցույցներ,
- Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) արդիականացում,
- ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վիճակագրության ենթածրագրի աշխատանքային ծրագիր` Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի, դրա բյուրոյի և մասնագետների թիմերի աշխատանքի վերաբերյալ զեկույցներ,
- ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 2026 թվականի նստաշրջանից բխող հարցեր,
- ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վիճակագրության ենթածրագրի ծրագրային պլանավորման փաստաթղթեր,
- Հաշվետվության ընդունում։
Եվրոպական վիճակագիրների Կոնֆերանսին Հայաստանը ելույթով հանդես եկավ հետևյալ թեմաների շուրջ. Վիճակագրական և աշխարհատարածական տեղեկատվության ինտեգրում, Արտագաղթի չափում, Արտագաղթի և շարժունակության նոր ձևեր, Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) արդիականացում, Հասարակական և տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը պաշտոնական վիճակագրության հիմունքների վրա:
2026թ. հունիսի 25-ին կայացած Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի նիստին ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները.
- ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր կոմիտեի կողմից բոլոր ենթածրագրերի, այդ թվում՝ վիճակագրության վերանայում և առաջնահերթությունների սահմանում,
- 2027 թվականին Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի 75-ամյակի տոնակատարություն,
- Լիագումար նիստի ընթացքում ի հայտ եկող ցանկացած նոր հարց: