keyboard_arrow_left
Իրադարձություն
ՀՀ ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի այցն Արմստատ
2026թ. սեպտեմբերի 18-ին Արմստատում՝ թվայնացման և արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում, տեղի է ունեցել հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի հետ: Հանդիպման ընթացքում Տիկին Ասլանյանը ներկայացրել է հաշվողական ռեսուրսների հասանելիության ապահովման մեխանիզմները, և քննարկվել է ԱԲ գործիքների կիրառման հնարավորություններն ու առկա կարիքների գնահատումն Արմստատում: