keyboard_arrow_left
Իրադարձություն
Արմստատի նախագահ Ստեփան Մնացականյանի հանդիպումը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի հետ
2026 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել հանդիպում Արմստատի թիմի (նախագահ պարոն Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ) և ԱՄՀ հայաստանյան առաքելության թիմի (պարոն Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորությամբ) հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կլիմայի մասին» օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերում կլիմայական տվյալների ներկայացման պարտադիր պահանջների, հաշվետվողականության պարտավորությունների և տվյալների փոխանակման մեխանիզմների ամրագրման հետ կապված հարցերը: