ԱՊՀ IV միջազգային վիճակագրական ֆորումը Երևանում
2026 թվականի հոկտեմբերի 1-2-ն ԱՊՀ վիճակագրական կոմիտեն` Արմստատի հետ համագործակցությամբ, Երևանում (Best Western Plus Congress հյուրանոց) անց է կացրել «Նոր մեթոդներ և տեխնոլոգիաներ վիճակագրությունում» խորագրով ԱՊՀ IV Միջազգային Վիճակագրական Ֆորումը։
Ֆորումի նպատակն էր ընդգրկել վիճակագրությունում նոր, տվյալների ոչ ավանդական աղբյուրների, մոդեռնիզացման գործիքների և ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված ասպեկտների և հարցերի բազմազանությունը։
Ֆորումը քննարկեց՝
· ժամանակակից վիճակագրության մշակումը արտադրողների և օգտագործողների տեսանկյունից,
· տվյալների որակը,
· վարչական ռեգիստրների և մեծ տվյալների օգտագործումը պաշտոնական վիճակագրության համար,
· արհեստական բանականության կիրառման հեռանկարները պաշտոնական վիճակագրությունում թեմաները։
Ֆորումը միավորեց ազգային վիճակագրական գրասենյակների բարձրաստիճան ներկայացուցիչներին և միջազգային կազմակերպությունների ավագ աշխատակիցներին, ովքեր կիսեցին իրենց լավագույն փորձը, ուսումնասիրեցին վերջին միտումները և քննարկեցին հիմնական մարտահրավերները։